top of page
Search

Տեղի ունեցավ Երիտասարդների օրհնության օրվան նվիրված միջոցառումը



Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր և պատահական չէ, որ Երիտասարդական ակումբների դաշնությունն արդեն ավանդույթ է դարձրել այս տոնի ամենամյա յուրօրինակ ձևով նշելը: ԵԱԴ-ն, համագործակցելով Արարատյան Հայրապետական թեմի հետ, այս տարի տոնին նվիրված միջոցառումն իրականացրեց առաջնորդարանի դահլիճում:


«Հավատարիմ մնալով ազգային հոգևոր ավանդույթներին՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը յուրաքանչյուր տարի մեծ ոգևորությամբ է սպասում տոնին և նշում է այն երիտասարդների հետ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում,որտեղ գտնվում են ԵԱԴ մարզային կենտրոնները։Կազմակերպությունում շատ զույգեր են ձևավորվում և յուրաքանչյուր տարի Սուրբ Սարգսի տոնը առիթ է հանդիսանում,որպեսզի այդ զույգերը սիրո խոստովանություն անեն մեկը մյուսին։Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երիտասարդներին այս հրաշալի տոնը ազգային հոգևոր ավանդույթներին համապատասխան նշելու համար և կոչ անել, որպեսզի սա ևս մեկ առիթ հանդիսանա երիտասարդներին ակտիվանալու և սեփական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին այս հաճելի և սիրառատ տոնի առթիվ»,-լրատվամիջոցների հետ հարցազրույցում նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը։