top of page
Search

Վիրտուալ կախվածության վտանգները․ հանդիպում-քննարկում Լոռու մարզում


Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լոռեցի անդամները Վանաձորում կազմակերպեցին «Վիրտուալ կախվածության վտանգները» թեմայով դասընթաց, որը վարեց Ռուսաստանից ժամանած սոցիալական մեդիայի մասնագետ Ալեքսանդ Պլուկչին:

Դասընթացի ընթացքում խոսվեց ներկայիս տեխնոլոգիական ժամանակաշրջանում օր օրի մեծ թափ ստացող համակարգչային, ցանցային, խաղային վտանգներից, որոնց կործանարար բնույթը քչերն են գիտակցում: Հոլովակներով և ինտերակտիվ մեթոդներով անցկացված սեմինարի ընթացքում խոսվեց ֆիզիկական և հոգեբանական բնույթի այն գործոնների մասին, որոնք կարող են հանգեցնել, նպաստել վիրտուալ կախվածության զարգացմանը, առաջարկվեց նաև վիրտուալ հնարավոր կախվածությունից ազատվելու մեթոդներ:

Երիտասարդական ակումբների դաշնության Լոռու մարզի համակարգող Սոխակ Մեքոնյանի խոսքով թեման շատ արդիական է երիտասարդության համար․ «կարծում եմ մեր երիտասարդությունը մեծ հետաքրքրությամբ լսեց Պլուկչինի դասախոսությունը և, կարող եմ ասել, որ հանդիպում-քննարկումը բավականին հաջողված էր և արդյունավետ»:


bottom of page