top of page
Search

Երիտասարդական ակումբների դաշնությունը հյուրընկալեց իսլանդացի երիտասարդական աշխատողներին



Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը, hունվարի 17-ից 20-ը Եվրամիության «Erasmus+» ծրագրի շրջանակում հյուրընկալեց Իսլանդիայի «Samfes Youth Work Iceland» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին:Իսլանդական երիտասարդական կազմակերպությունը Երիտասարդական ակումբների դաշնության քույր կառույցն է, սակայն առաջին անգամն էր, որ երիտասարդական աշխատողներն ուսուցողական այցով գտնվում էին Հայաստանում:


Եռօրյա միջոցառումները ներառեցին ինչպես տեղեկատվական, այնպես էլ փորձի փոխանակման մի շարք հանդիպում-քննարկումներ, այդ թվում՝ հայաստանյան ՀԿ ոլորտի ակտիվ ներկայացուցիչների հետ։ ԵԱԴ-ն իր անդամ-ակումբների հետ միասին «Samfes Youth Work Iceland»-ին ներկայացրեց իր 18-ամյա փորձը երիտասարդության ոլորտում, ինչպես նաև ծրագրերի իրականացման, երիտասարդների մոտիվացման, ոչ ֆորմալ կրթման և մասնագիտական ճանապարհ հարթելու հնարավորությունների մասին։


«Իսլանդիայում մենք, որպես երիտասարդական աշխատողներ, զբաղվում ենք միգրանտների և առհասարակ խնդիրներ ունեցող երիտասարդների հետ և մեզ համար կարևոր է գտնել նոր մեթոդներ ու աշխատանքային գո