
Երիտասարդական ակումբների դաշնությունը, հանդիսանալով Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի լիիրավ անդամ, փետրվարի 7-ից 9-ը մասնակցեց ՀՍՁԱ եռօրյա դասընթացներին։ Ծրագիրը համախմբեց ՀՍՁԱ 35 անդամ կազմակերպությունների, որոնք հանդիպումների ընթացքում ստացան իրավական հարցերին առնչվող մի շարք թարմացված տեղեկություններ, քննարկեցին բազմաթիվ խնդիրներ կապված ՀՍՁԱ ռազմավարական զարգացման հետ՝ ներառյալ առկա և ի հայտ եկող կարիքները, մարտահրավերները և իրագործվելիք առաջնահերթ գործողությունները։

Հանդիպումների ընթացքում արծարծվեցին ցանցային համագործակցության մասին մի շարք հարցեր։ Անդամ կազմակերպությունները առաջարկեցին աջակցության նոր մեխանիզմներ և ծառայություններ, որոնք կնպաստեն ՀՍՁԱ արդյունավետ կազմակերպական կառուցվածքի զարգացմանը։ Ծրագրի ընթացքում անդամները տեղեկացան միջազգային ՍՁ կառույցների և համակարգերի մասին, որոնց ասոցիացիան անդամակցելու հնարավորություն ունի։