
Ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ «Ծաղկահավաք» ամենամյա նախաձեռնությունը: «Ծաղկահավաք» միջացառումն իրականացվում է 2010թ-ից՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ։ Նախաձեռնության նպատակն է Ապրիլի 24-ից հետո հավաքել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կուտակված ծաղիկները և դրանք ավելի ռացիոնալ օգտագործել. թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Մեկ կիլոգրամ չորացած ծաղկաթերթերից ստացվում է А3 ձևաչափի 40 թուղթ։

