Երիտասարդական ակումբների դաշնության նախագահի ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ
- Federation of Youth Clubs of Armenia
- May 16, 2018
- 1 min read

Սիրելի՛ երիտասարդներ, ուսանողներ, ընկերներ
ՓՈԽԵ՛Լ ԱՇԽԱՐՀԸ. սա մեր պապերից եկած մի պատվիրան է, որը մշտապես պետք է ոգեշնչի մեզ, գործողության կոչի:
Ընդամենը օրեր առաջ հայ երիտասարդությունը, ուսանողությունը ոտքի ելավ, համախմբեց ջանքերը հանուն ավելի լավ ապագայի: Այդ ջանքերը ապշեցուցիչ արդյունքներ տվեցին` Հայաստանից հույսի ու լավատեսության շողեր ուղարկելով ամբողջ աշխարհով մեկ:
Մենք՝ երիտասարդներս, ունենք լայն մտահորիզոն, կուտակած կենսափորձ և կարող ենք մեր յուրահատուկ ներուժը, գաղափարներն ու արիությունը հաղորդել մեր երկրի ու ողջ ժողովրդի առջև ծառացած բարդ և կարևոր խնդիրների լուծման գործին: Մենք այսօր ունենք մեր Հայրենիքը, ինչու ոչ՝ աշխարհը փոխելու հնարավորություն: Օգտագործե՛նք այն:
Սրտանց շնորհավորում եմ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ և ցանկանում հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:

Kommentarer