top of page
Search

ԱՄՍՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՄԱՎՈՐ



Երիտասարդական ակումբների դաշնության աշխատակազմը սիրով շնորհավորում է Արման Այվազյանին ամսվա լավագույն կամավոր դառնալու առթիվ։

Արմանը Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է։ Հատկանշական է, որ ուսմանը զուգընթաց գրեթե մեկ տարի է, ինչ նա զբաղվում է նաև կամավորական աշխատանքով։ Արմանը ամիսներ շարունակ զբաղվել է Երիտասարդական ակումբների դաշնության գրասենյակի հաշվապահական աշխատանքներով։ Լինելով ԵԱԴ ակտիվ կամավորներից մեկը՝ նա տարեսկզբին մասնակցեց Իսլանդիայի «Samfes Youth Work Iceland» երիտասարդական կազմակերպության հետ իրականացված միջազգային ուսուցողական այցին։ Այս միջազգային երիտասարդական ծրագրի հայ մասնակիցների խոսքերով՝ Արմանը խոհեմ և կշռադատված երիտասարդ է։ Ավելին, նրանք նշեցին, որ այդ ծրագիրը բավականին կարևոր նշանակություն ունեցավ իրենց համար, քանի որ այն ոչ միայն թույլ տվեց ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ, այլև հնարավորություն տվեց իրենց ճանաչել այդօրինակ բանիմաց երիտասարդի։

Արմանը մեծապես աջակցել է նաև Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնություններից մեկի՝ Երիտասարդության օրհնության օրվան նվիրված միջոցառման աշխատանքներին։







bottom of page