top of page
Search

ԵԱԴ մարզային համակարգողները Ռումինիայում դասընթացավարների վերապատրաստման ծրագրի են մասնակցել



Երիտասարդական ակումբների դաշնության մարզային երիտասարդական աշխատողները ներկայացրել են Հայաստանի տարբեր մարզերում գործող ԵԱԴ երիտասարդական ակումբները՝ Արագածոտն (Անդրանիկ Հարոյան եւ Ինեսա Շահազիզյան), Լոռի (Սոխակ Մելքոնյան), Վայոց Ձոր (Հայկ Հարությունյան), ռումինական Սիբիել քաղաքում անցկացվող «Երիտասարդական աշխատանքը՝ որպես արմատականության և բռնի ծայրահեղականության կանխարգելող» խորագրով դասընթացին: Փորձի փոխանակման և հմտությունների ձեռքբերման միջազգային դասընթացը կայացել է օգոստոսի 8-11-ը ։

Դասընթացավարների համար կազմակերպված ծրագիրը նախաձեռնվել է ԵԱԴ-ի միջազգային գործընկեր կազմակերպության՝ Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնության (ECYC) կողմից՝ «Երիտասարդական աշխատանքը՝ որպես կանխարգելիչ պրակտիկա» ամենամյա աշխատանքային ծրագրի շրջանակում: Դասընթացի կազմակերպչական թիմում ընդգրկված էր նաև ԵԱԴ-ի միջազգային քարտուղար և ECYC բյուրոյի անդամ Դիանա Եղիազարյանը: