top of page

ԵԱԴ դասընթաց կիրականացնի՝ երիտասարդական աշխատանքի միջոցով ծայրահեղականությունը կանխարգելելու մասին.



Սեպտեմբերի 21-23-ը Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) Երիտասարդական ակումբների եվրոպական համադաշնության (ECYC) աջակցությամբ՝ Խաղաղության միջազգային օրվան ընդառաջ Երևանում կազմակերպում է «Ծայրահեղականությունը և բռնությունը կանխարգելենք երիտասարդական աշխատանքով» դասընթացը:

Դասընթացի հիմնական նպատակն է գիտելիքներ ու հմտություններ տալ երիտասարդական աշխատանքի՝ որպես կանխարգելիչ միջոց օգտագործելու վերաբերյալ, արմատականության, բռնության և ծայրահեղականության հասկացությունների, դրանց դրսևորման պատճառների ու կանխարգելման մեթոդների մասին:

Դասընթացը իրականացվում է Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական հիմնադրամի օժանդակությամբ՝ ECYC կազմակերպության տարեկան աշխատանքային նախագծի ենթադրամաշնորհային ազգային ծրագրերի իրականացման շրջանակում։

Ծրագրին կարող են մասնակցել 17-22 տարեկան երիտասարդները:

Դիմումի ձևը կարող եք գտնել այստեղ՝ https://goo.gl/G1d67X

Ծրագրին դիմելու վերջնաժամկետ՝ 10 սեպտեմբեր: Մասնակիցների բոլոր ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։

Հարցերի դեպքում՝ fyca.am@gmail.com։


Subscribe to our newsletter

Comments


  • Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2024

Designed & Made by "PRactice" Public Relations Agency
www.ArmPR.org

Գրանցվի՛ր ԵԱԴ էլ. խմբում/ Join our E-group!

bottom of page