top of page
Search

Արի՛ միասին նշենք Սուրբ Սարգսի տոնը



Նորից Ս. Սարգսի տոնն է մոտենում: Ինչ շուտ անցավ չէ՞ 1 տարին😊 Եվ գուշակեք ինչ.Երիտասարդական ակումբների դաշնությունը կրկին որոշել է այս գեղեցիկ, սիրառատ և երիտասարդական տոնը նշել ձեզ հետ: 🤗Երիտասարդների օրհնություն, տոնի խորհուրդ, սիրո խոստովանություններ, աղի բլիթներ, գեղեցիկ մրցանակներ, խաղեր, երգ ու պար. այս ամենին կարող եք ինքներդ մասնակցություն ունենալ: 📍📅Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 15-ին ժամը 11:00-ին Արարատյան Հայրապետական թեմի դահլիճում (Ս. Սարգիս եկեղեցու տարածքում): Ի դեպ, եթե ինքներդ կցանկանաք սիրո խոստովանություն կամ առաջարկություն անել հանրային միջավայրում և շահել մրցանակներ մեր հովանավորների կողմից, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով 👉🏻ԵԱԴ (FYCA) ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել ☎️ 010 58 87 68 հեռախոսահամարին: ԱՆՑԿԱՑՆԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՍԻՐՈ ՏՈՆԸ ՄԻԱՍԻՆ՝ ուրախ և երիտասարդական միջավայրում❤️ Խորհրդավորությունը, հուզմունքը և զվարճանքը երաշխավորված են🥰 Անհամբեր սպասում ենք հենց ՔԵԶ: Միջոցառմանը մասնակցությունն անվճար է:


Subscribe to our newsletter

bottom of page