top of page
Search

Սիրառատ սիրո տոն, աղի բլիթներ ու սիրո խոստովանություններ❤️



Երիտասարդների կողմից սպասված սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) անդամների ու կամավորների համար հիշարժան օր է համարվում: Արդեն ավանդույթ է դարձել, որ Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրը ԵԱԴ-ն Արարատյան Հայրապետական թեմի և Հայկական PR ասոցիացիայի աջակցությամբ իրականացնում է գեղեցիկ, սիրառատ և հետաքրքիր միջոցառում:


«ՀՀ երիտասարդական ամենամեծ կազմակերպությունը հատուկ վերաբերմունք ունի ազգային-եկեղեցական տոների նկատմամբ և, առիթը բաց չթողնելով, յուրաքանչյուր տարի իրականացնում է մշակութային, ուսուցողական միջոցառում, որպեսզի այն արժեքները, որոնք դավանել և ժառանգել են մեզ մեր պապերը կարողանանք փոխանցել երիտասարդ սերնդին՝ նպատակ ունենալով մեզանում բացառել օտարամուտ երևույթները»,- միջոցառման բացմանը նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Աթենյանն էլ ներկայացրեց օրվա խորհուրդն ու տոնի հ