top of page
Search

Aiming By Gaming. ծրագիր Մեծ Բրիտանիայում

#Երիտասարդական #ակումբների #դաշնության պատվիրակության անդամները մայիսի 1-10-ը մասնակցում էին միջազգային փոխանակման հերթական ծրագրին՝ Մեծ Բրիտանիայի Չեսթեր քաղաքում։ Այս անգամ Ֆիկայականները հնարավորություն ունեցան մասնակցելու միանգամից երկու ծրագրերի՝ “Make a difference” և ”Aiming by Gaming” թեմաներով։

Առաջին ծրագրի նպատակն էր երիտասարդների շրջանում բարձրացնել սոցիալական ձեռներեցության նկատմամբ հետաքրքրվածությունը, ինչպես նաև զինել մասնակիցներին համապատասխան հմտություններով, գիտելիքներով, որոնք անհրաժեշտ կլինեն իրենց նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում երիտասարդները ծանոթացան մի շարք թեմաների, ինչպես օրինակ՝ հանդուրժողականություն, հավասարություն, համերաշխություն, սոցիալական ինտեգրում և այլն։

”Aiming by Gaming” ծրագիրը միտված էր քննարկելու խաղայնացման և խաղի վրա հիմնված ուսուցման հայեցակարգերը, ուսումնասիրելու վերջիններիս առանձնահատկությունները, ինչպես նաև կիրառելու խաղերի վրա հիմնված ուսուցման մեթոդները՝ մասնակիցների առօրյա կյանքում, կարիերայում և ուսումնական գործընթացներում։


#Երիտասարդական #ակումբների #դաշնության պատվիրակության անդամ Մանե Չարչյանը նշում է, որ ծրագրերը բավականին հագեցած էին, մասնակիցները հնարավորություն ունեին բացահայտելու այնպիսի թեմաներ, որոնց մասին քիչ էին տեղեկացված։ Մանեի խոսքով՝ խաղայնացման մեթոդները չափազանց հետաքրքիր էին, քանի որ դրանց միջոցով հնարավոր էր ավելին սովորել, քան ֆորմալ կրթական մեթոդներով։



Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:

Recent Posts

See All
bottom of page