top of page

Հանդիպում Peace Corps-ի կամավորների հետ

Apr 18, 2017
1 min read


Ապրիլի 18-ին Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) գրասենյակում կազմակերպության նախագահության անդամ Արփինե Կոստանյանը, ԵԱԴ գլխավոր քարտուղար Սիրարփի Մանյանը և առաջին քարտուղար Նանե Մանասյանը հանդիպեցին ամերիկյան Peace Corps-ի կամավորների հետ: Հայաստանի տարբեր շրջաններում և գյուղերում կամավորական գործունեություն ծավալող ամերիկացի երիտասարդները ծանոթացան ԵԱԴ-ի պատմությանն ու գործունեությանը, տեղեկացան կազմակերպության` տարբեր մարզերում գործող ակումբների մասին: ԵԱԴ-ի ներկայացուցիչների հետ քննարկվեց հետագա համագործակցության հնարավորությունը: Հանդիպման կողմերը նաև փոխօգնության և մշտական կապի մեջ լինելու պատրաստակամություն հայտնեցին:


 
 
 

Comments


bottom of page