top of page
Search

Գիրք նվիրելու օր ԵԱԴ-ում

Գիրք նվիրելու օրվա առթիվ #Երիտասարդական #ակումբների #դաշնության Մշակույթի հանձնախումբը կազմակերպել էր հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»» գիրքը, ինչպես նաև հեղինակի մի շարք այլ ստեղծագործություններ։



Օրվա խորհրդին համահունչ՝ հանդիպման վերջում ներկաները միմյանց նվիրեցին գրքեր, իսկ խաղ-մրցույթի հաղթողը Բուկինիստ / Bookinist գրախանութի կողմից ստացավ «Առաջնորդության 8 խորհուրդ» գիրքը։



Շնորհակալություն ենք հայտնում Բուկինիստ / Bookinist գրախանութին համագործակցության և գրքի տրամադրման համար։


- - - - - -

Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին և միավորում է 100-ից ավելի կազմակերպություններ, ակումբներ, կենտրոններ, նախաձեռնություններ Հայաստանի մարզերից, Ջավախքից և Արցախից։ Գործունեության 22 տարիների ընթացքում իրականացրել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հազարավոր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը:

bottom of page