ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ

ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԲԱՆ

Սույն գրքույկը հրատարակվում է Երիտասարդական ակումբների դաշնության «Ազգային-ավանդական տոնացույցը երիտասարդների մատուցմամբ» խորագրով ծրագրի շրջանակներում՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից անցկացված «Ազգային արժեքների պահպանում և տարածում» դրամաշնորհի շրջանակներում:

Հայկական ավանդական տոնացույցն իրենից ներկայացնում է ազգային տոների տարեկան շրջապտույտը: Ինչպես բոլոր ազգերի, այնպես էլ հայկական տոնացույցն իր մեջ պարունակում է բոլոր տոներն ու արարողությունները:

Փաստորեն, ազգային տոնացույցը կոչված է կարգավորելու և անաղարտ պահելու յուրաքանչյուր սերնդի դարեդար փոխանցվող ավանդներն ու ազգային արժեքները, ներգրավել նրան համայնքի կյանքի, փոխանցվող ավանդույթների մեջ և ազգային ինքնատիպ սովորույթներին հաղորդակից դարձնել: Այդ ավանդական տոների մեջ կարելի է գտնել հայ ժողովրդական իմաստնության ոսկե հատիկները, որոնք խորին հարգանք և ակնածանք են առաջացնում ազգի նկատմամբ: Ժողովուրդը, որի պատմությունը գալիս է դարերի խորքից, իր ուսերին ավելի բեռ չի բերում, այլ վերցնում է միայն ամենաարժեքավորն ու պիտանին:

Բնորոշ է և հետաքրքիր, որ այդ տոների և ազգային խաղերի հիմնական մասնակիցները երիտասարդ սերունդն է, ինչը նրանց հնարավորություն է տվել ճանաչել միմյանց, դուրս գալ «մարդամեջ», շփվել և ինքնադրսևորվել:

Հայկական տոնացույցում ներառված են հետևյալ հիմնական տոները.

  • Սուրբ Ծնունդ

  • Սբ. Սարգսի տոն

  • Տրնդեզ

  • Բարեկենդան

  • Մեծ Պաս

  • Ծաղկազարդ

  • Ավագ շաբաթ

  • Զատիկ

  • Համբարձում

  • Վարդավառ

  • Խաղողօրհնեք

  • Խաչվերաց

  • Ամանոր:

Սույն ծրագրի գաղափարն առաջացել էր Գեղարդում և Գառնիում Երիտասարդական ակումբների դաշնության կողմից ավանդաբար կազմակերպվող Վարդավառ փառատոնի ընթացքում, երբ դրան իրենց ակտիվ մասնակցությունն էին բերում տարբեր մարզերի, Սփյուռքի երիտասարդները: Քննարկումներից պարզ դարձավ, որ հայապահպանության, ազգային ավանդույթների պահպանության համար երիտասարդ առաջնորդները չունեն անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ: Նրանք ջանասիրաբար հավաքվում-նշում են ազգային տոները, ավադական ծեսերը, սակայն հիմնականում աղավաղված, աղճատված ձևով: Շատերի մոտ էլ պակասում է կազմակերպական ձիրքն ու փորձը:

Որոշվեց կազմակերպել հատուկ ուսուցողական դասընթաց, որտեղ մշակույթի ու երիտասարդական քաղաքականության ոլորտների մասնագետները համատեղ ուժերով կկարողանան մասնակից երիտասարդներին փոխանցել համապատասխան գիտելիքներ: Միաժամանակ՝ դասընթացների մասնակիցներին ներգրավել Տոնացույցի հերթական տոնի կազմակերպական թիմում՝ ազգային տոների կազմակերպման ու անցկացման փորձ ձեռք բերելու համար: Համատեղ ուժերով մշակել ազգային-ավանդական տոների կազմակերպման ուղեցույց թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի երիտասարդ առաջնորդների, թե՛ մշակութային ու հասարակական կառույցների համար:

Ծրագիրի նպատակն էր՝ հաշվի առնելով երիտասարդների կարիքները, օգտագործելով ազգային-ավանդական արժեքների, մշակույթի և երիտասարդության ոլորտի մասնագետների փորձն ու գիտելիքները` մշակել ու իրականացնել երիտասարդների ուսուցում, նրանց պատրաստել որպես հայոց տոնացույցում ընդգրկված ազգային-ավանդական տոների կազմակերպիչներ:

Դասընթացը կազմակերպվեց Բյուրականում՝ Տոնացույց կենտրոնի հետ համագործակցությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Ընտրված մասնակիցները ձեռք բերեցին խորը գիտելիքներ, գործնական կարողություններ ու հմտություններ հետևյալ թեմաների վերաբերյալ. հայ ազգային-ավանդական տոնացույց, մշակութային միջոցառման կազմակերպում, կազմակերպական կառավարում, կամավորների ներգրավում, ֆինանսավորում և դրամահավաք, հանրային կապեր: Բոլոր մասնակիցները ներդրում ունեցան Բարեկենդանի տոնի կազմակերպման աշխատանքներում, որ իրականացվեց Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում: Նրանք ուրույն մասնակցություն ունեցան նաև սույն ուղեցույցի մշակման գործում, որը նախատեսվում է տեղերում տարածելու և ամենօրյա երիտասարդական աշխատանքում օգտագործելու համար:

Կարելի է Ուղեցույցն օգտագործել համայնքներում մշակութային միջոցառումներ, ազգային-ավանդական տոներ նախապատրաստելու և կազմակերպելու համար: Մշակված Ուղեցույցը տեղադրված է Երիտասարդական ակումբների դաշնության www.fyca.net կայքում՝ բոլորին հասանելի:

Ողջ ծրագրի իրականացմանը և սույն ուղեցույցի մշակմանը օժանդակելու համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ին (www.wostayn.net), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (www.escs.am), Հայկական Փի Ար ասոցիացիային (www.armpr.org), ՀՀ Կոտայքի մարզպետարանին (www.kotayk.mtad.am), «Նուբար ֆոլկ» հայ ավանդական երգի-պարի խմբին (www.facebook.com/nubar.folkensemble), «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» ՀԿ-ին, Եվրոպական ծրագրեր հիմնադրամին (www.europeanprojects.am):


Երիտասարդական ակումբների դաշնություն (www.fyca.net)

Նախագահ՝ Ատոմ Մխիթարյան

Գլխավոր քարտուղար՝ Արմինե Մովսեսյան


Հաղորդակցության խորհրդատուներ՝ Աստղիկ Ավետիսյան, Արման Գրիգորյան


Աշխատանքային խումբ՝ Անի Եղիազարյան, Մարիամ Գրիգորյան, Մերի Ենգիբարյան, Աննա Ջոթյան, Մերի Վանեսյան, Աիդա Հովսեփյան, Անժելա Գևորգյան, Նելլի Չիբուխչյան

Խմբագիր՝ Լուսինե Նազարյան

  • Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2016

Designed & Made by Armenian PR Association
www.ArmPR.org