FEDERATION OF YOUTH CLUBS OF ARMENIA 

Search

Փորձառական կրթությունը` Սերբիայում կայացած երիտասարդական փոխանակման ծրագրի առանցքում



Մայիսի 11-21-ը Սերբիայի Սրեմսկի Կարլովցի քաղաքում կայացավ փորձառական կրթության վերաբերյալ վերապատրաստման դասընթացը, որտեղ Երիտասարդական ակումբների դաշնությունը ներկայացրեց Նազինե Խալաֆյանը: Փորձառական կրթություն եզրույթն ի հայտ է եկել դեռևս 1938թ. ամերիկացի փիլիսոփա Ջոն Դյուիի կողմից, որն այն կարծիքին էր, որ ուսուցումը և գիտելիքների յուրացումը պետք իրականացվեն ակտիվ և ոչ թե պասիվ հենքի վրա։

Սրա հիման վրա` 1984թ. ամերիկացի փիլիսոփա Դեյվիդ Կոլբն ստեղծեց ուսուցման շրջանակ, որը բաղկացած է չորս փոխկապակցված կետերից՝ կոնկրետ փորձ, տվյալ փորձի հետազոտում և արտացոլում` վերջինիս հիման վրա աբստրակտ հասկացությունների կազմում և նոր կոնցեպտի ստուգում:

Վերապատրաստման դասընթացի ընթացքում մասնակիցներին մանրամասն տեղեկություն տրվեց Կոլբի ուսուցման շրջանակի մասին, իսկ վերջում մասնակիցներն իրենք ստեղծեցին նոր աբստրակտ հասկացություներ և փորձարկեցին իրենց գաղափարները:


Դասընթացի մասնակցում էին 7 երկրների` Ալբանիայի, Անգլիայիա, Էստոնիայի, Հայաստանի, Հորդանանի, Մակեդոնիայի, Սերբիայի, տարբեր երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ:

Դասընթացի ընթացքում կազմակերպվեց նաև մակույկներով նավարկություն Դանուբ գետի վրայով, ժայառամագլցում, ինչպես նաև այցելություն Սերբիայի երկրորդ քաղաք Նովի Սադ:


  • Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2016

Designed & Made by Armenian PR Association
www.ArmPR.org