
Երիտասարդական ակումբների դաշնության պատվիրակությունն առավոտ կանուխ ուղևորվեց դեպի Ախալքալաքի Խանդո գյուղ, որտեղ մեկ տարեկան «Սմարթ սքուլ» երիտասարդական ակումբում հանդիպում-քննարկում պետք է տեղի ունենար:
Հատեցինք Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերը և հասանք սահմանին, Հայաստանի ճանապարհները վարորդների համար հաճելի են: Շատերն էին ասում, որ Ջավախք գնացող ճանապարհը՝ Վրաստանի հատվածում, վատն է, բայց որ այսքան քանդված և վտանգավոր՝ չէի պատկերացնում: Միայն մխիթարվում էինք բնության հետաքրքիր դրսևորումներով և կենդանական աշխարհի բազմազանությամբ: Մի գյուղի ողջ երկայնքով արագիլներն էին, մյուս հատվածում՝ արծիվները հպարտ նստած քարերին, հետո պուտիկավոր կովեր և սարյակների բազմություն: Խանդո գյուղ հասնելուն դեռ շատ ճանապարհ կա, մինչ գյուղ հասնելը փորձեցի մի քիչ տեղեկություն ստանալ:
Խանդո (վրաց.՝ ხანდო) գյուղը Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Ախալքալաքի մունիցիպալիտետում է։ Շրջկենտրոն Ախալքալաքից ուղիղ գծով 10 կմ հյուսիս-արևմուտք, Փարվանա գետի աջ կողմում, ձորապռնկից ոչ հեռու: 1830 թվականին Խանդո են ներգաղթել Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգի Խաչքավանք գյուղից, Բասենից նաև Կարսից։ 1828 թվականի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմում գեներալ Բ. Ֆ. Պասկեվիչի զորքերը գրավեցին Ջավախքի կենտրոն Ախալքալաքը, և այն ավարտվեց Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով (1829 թ. Սեպտեմբերի 2), որով Ռուսական կայսրությանն անցան Ախալցխա, Ախալքալաք և Ծալկա քաղաքները։
Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Բասենի, Բաբերդի և այլ գավառներից 7300 հայ ընտանիքներ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու գլխավորությամբ գաղթեցին և բնակություն հաստատեցին Ախալցխայի, Ախալքալաքի և Ծալկայի շրջակայքում՝ վերականգնելով ու հիմնադրելով ավելի քան 60 գյուղ և 50 եկեղեցի։ Այդ թվում էր Խանդո գյուղը և Խանդոյի Սուրբ Գևորգ եկեղեցին (վանքը)։
Խանդոյում մեզ դիմավորեցին Մագա (Մարգուշ) Ակոպյանը և Անահիտ Եփրիկյանը, վերջինս ռուսաստանաբնակ է, ամառներն անցկացնում է Խանդոյում: Մագան, լուսավոր մի աղջիկ, ով ձեռնամուխ է եղել ստեղծելու երիտասարդական ակումբ և հնարավորություն տալու գյուղի երիտասարդներին ինքնադրսևորվելու և ակտիվություն մտցնելու գյուղի իներտ կյանքում: Իհարկե, դժվար է, երբ գյուղում օրիորդը կարծրատիպեր է կոտրում, բայց նրան հաջողվել է: Երիտասարդական ակումբների դաշնության «Սմարթ սքուլ» ակումբն ունի 12 անդամ: «Շատ չեն ակտիվ երիտասարդները, բայց Ձեր գալուց հետո, կարծում եմ, կկրկնապատկվենք,-անկեղծանում է Մագան, -գյուղը 700 հոգանոց է, բայց վերջին տարիներին հազիվ 300 մարդ մնացած լինի»: Արագ ու կայտառ պատմում է Ջավախքում երիտասարդների հետաքրքրությունների բավարարման բացակայող ենթակառուցվածքների մասին ու հույս հայտնում, որ քիչ-քիչ կաշխուժանան: Ճանապարհից հանգստանալու համար հյուընկալվում ենք Ակոպյանների ընտանիքում: Մեզ