
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության FYCA Կոտայքի մարզի մարզային ակումբը կազմակերպել է ճանաչողական արշավ դեպի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղի «Գհուկի» եկեղեցի:
Այցի նպատակն էր միանալ սեպտեմբերի 8-ին հայտարարված համայնքային շաբաթօրյակ իրականացնող համայնքի բնակիչներին, ճանաչել ու բացահայտել համայնքի գեղատեսիլ վայրերից մեկը, ինչպես նաև քննարկել ԵԱԴ-Կոտայք հետագա գործակցության տեսլականն ու անդրադառնալ սպասվելիք քայլերին:

Հանդիպումը ԵԱԴ Կոտայքի մարզի նոր կամավորների համար դարձավ նաև իրազեկման հարթակ ձեռք բերելու որոշալի գիտելիքներ ԵԱԴ ծավալած գործունեության մասին: Կոտայքի մարզի ԵԱԴ մարզային ակտիվ կամավորների խոսքով ԵԱԴ-ն հ