FEDERATION OF YOUTH CLUBS OF ARMENIA 

Search

Կամավոր աշխատանքի հնարավորություն. ՎԱՐԴԱՎԱՌ միջազգային փառատոնի համակարգող

Updated: Mar 19, 2019



  • Պաշտոն՝ ՎԱՐԴԱՎԱՌ միջազգային փառատոնի համակարգող

  • Տևողություն՝ 5 ամիս

  • Աշխատանքի սկիզբ՝ 1 մարտի 2019

  • Վայր՝ Երևան, Գեղարդ, Գառնի

Աշխատանքի նկարագրություն․ Ծրագրի համակարգողը պատասխանատու է լինելու ԵԱԴ-ի ՎԱՐԴԱՎԱՌ միջազգային փառատոն ամենամյա ծրագրի ընդհանուր ղեկավարման և համապատասխան գործընկերների հետ գործակցության համար: Պատասխանատվության շրջանակն ընդգրկում է նաև փառատոնի թիմի ձևավորման ու կազմակերպման, ծրագրի վերահսկման, գործողությունների ժամկետների պահպանման, գործընկերների ու դոնոր կազմակերպությունների հետ հաղորդակցության և համագործակցության, հանրային իրազեկման աշխատանքները: Ծրագրի համակարգողը պատասխանատու է. - փառատոնին առնչվող բովանդակային փաստաթղթերի և հաշվետվությունների պատրաստման, - ժամանակին ԵԱԴ ղեկավարին հնարավոր ռիսկերի կամ խնդիրների մասին տեղեկացնելու, - աշխատանքների արդյունավետ պլանավորման, ներգրավված կամավորների հետ աշխատանքները համակարգելու, - գործընկերների հետ կապերի հաստատման ու դրանց արդյունավետ զարգացման համար:

Պահանջվող որակավորում -ԵԱԴ և կազմակերպության ծրագրերի մասին բավարար իմացություն, -Նախագծերի մշակման և ղեկավարման, աշխատանքների վերահսկման ու գնահատման, ռազմավարական պլանավորման փորձ, -Պետական, դոնոր, քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ, -Համակարգչի և գրասենյակային սարքավորումների օգտագործման հմտություններ, -Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն: -Արդյունավետ հաղորդակցման, թիմային աշխատանքի, առաջնորդության, ծրագրելու, նախաձեռնողականության հմտություններ:

Աշխատանքային պայմաններ Փառատոնի ծրագրի համակարգողն աշխատելու է ԵԱԴ գրասենյակում, այցելելու է Գեղարդ և Գառնի, պարբերաբար հանդիպելու է գործընկերներին: Նախատեսված է ստանդարտ աշխատանքային շաբաթ, սակայն հնարավոր է պահանջվի նաև աշխատել երեկոներն ու հանգստյան օրերին: Աշխատանքը կամավոր հիմունքներով է:

Դիմելու ընթացակարգ Հետաքրքրված թեկնածուն պետք է լրացնի հետևյալ դիմում հայտը և կցի տվյալ բնագավառում իր փորձը մանրամասն ներկայացնող ինքնակենսագրականը: Վերջնաժամկետ՝ 28 փետրվար Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-588768


  • Black Facebook Icon
  • Black YouTube Icon
  • Black RSS Icon

© Federation of Youth Clubs of Armenia - 2016

Designed & Made by Armenian PR Association
www.ArmPR.org